«Գազպրոմը» և Թուրքիան պայմանավորվել են թուրքական գազային հաբի ճանապարհային քարտեզ պատրաստել

«Գազպրոմը» և Թուրքիան պայմանավորվել են թուրքական գազային հաբի ճանապարհային քարտեզ պատրաստել, նախագծի իրականացումը կարող է սկսվել 2024թ., տեղեկացրել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօր պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ համապատասխան ճանապարհային քարտեզ պատրաստելու մասին, որը կընդունվի առաջիկայում, և մենք կշարժվենք ըստ դրա, որպեսզի սկսենք այդ նախագծի իրականացումը»,- ասել է նա։ «Թուրք գործընկերներն առաջիկայում կայցելեն Սանկտ Պետերբուրգ, որպեսզի ծանոթանան մեր փորձին, և, ես վստահ եմ, այն պետք կգա, որպեսզի ապահովի էլեկտրոնային հարթակի և հաբի կազմավորումը Թուրքիայի տարածքում։ Հուսանք, որ հաջորդ տարին կլինի այդ նախագծի իրականացման տարի»,- ավելացրել է նա։

News.am