«Ավրորայի լուսաբացը»՝ MovieWeb-ի 2023թ. 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում
MovieWeb-ի 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում է ընդգրկվել ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը, որն ստացել է պետական ֆինանսական աջակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Ինչպես նշված է MovieWeb-ի հայտարարությունում՝ «Ավրորայի լուսաբացը» զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
«Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորայի կյանքը պատկերված է կենդանի գործողությունների կադրերի և փայլուն անիմացիայի յուրահատուկ համադրությամբ՝ ցուցադրելով նրա ճանապարհորդությունն Արևմտյան Հայաստանից մինչև Հոլիվուդի փողոցներ: Իննա Սահակյանը բեմադրել է այս մելամաղձոտ հեքիաթը, որտեղ Ավրորա Մարդիգանյանը հայտնվել է 1919 թվականի «Հոգիների աճուրդ» ֆիլմից վերցված մի քանի հատվածներում»,- ընդգծում են մրցանաբաշխության կայքում:
Նշվում է, որ նրանք, ովքեր կարող են ամբողջությամբ չըմբռնել Հայոց ցեղասպանության հետևանքները, «Ավրորայի լուսաբացը» ներկայացնում է այս ողբերգական իրադարձությունը եզակի տեղեկատվական տեսանկյունից:
Նոյեմբերին «Ավրորայի լուսաբացը» ճանաչվել էր ԱՄՆ-ի Centre կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ: Հոկտեմբերին անիմացիոն ֆիլմն արժանացել էր Բուֆալոյի միջազգային կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին, մարտին՝ Ժնևում կայացած վավերագրական ֆիլմերի 21-րդ միջազգային փառատոնում Իննա Սահակյանի ֆիլմն արժանացել էր Գրան պրիի:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.