ԱՄՆ նահանգները Դոնալդ Թրամփին որակազրկում են հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվելու իրավունքից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ նահանգում որակազրկվել է հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվելու իրավունքից։ Հինգշաբթի օրը Մեյնի պետքարտուղար Շաննա Բելոուսը Թրամփին զրկել է ձայնի իրավունքից, հայտնում է Euronews-ը։
Նա իր որոշումը հիմնավորել է 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին քաղաքական գործչի մասնակցությամբ՝ վկայակոչելով ապստամբությանը մասնակցած անձանց պաշտոն զբաղեցնելն արգելող օրենքի խախտումը։
Որոշումը կարող է վիճարկվել նահանգային դատարանում, իսկ հետո, հնարավոր է, հայտնվել Գերագույն դատարանում: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են այս որոշումը բողոքարկելու պատրաստակամության մասին։ Քարոզարշավի խոսնակ Սթիվեն Չանգը Շաննա Բելոուսի գործողություններն անվանել է «ընտրությունները կեղծելու և Ամերիկայի քաղաքացուն իր իրավունքից զրկելու փորձ»:
News.am