Երևանում Կինոյի տան հարակից հատվածը կարող է կոչվել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով
Երևանի Կինոյի տան հարակից հատվածը կկոչվի լեգենդար կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը։
Այդ հարցով Փարաջանովի 100-ամյակի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան։
«Այս հատվածը կդառնա զբոսաշրջիկների և ուղղակի քաղաքացիների համար հաճելի վայր, կգան, կնստեն այստեղ, կնկարվեն։ Ցանկանում ենք այնպես անել, որ այս հատվածով անցնելիս մարդիկ շունչը զգան, որ Կինոյի տան մոտով են անցնում»,– ասաց Դանիելյանը։
Նշենք, որ այդ նույն հատվածում տեղադրվելու է նաև Փարաջանովի արձանը, որը տևական ժամանակ է ցուցադրվում էր Ժամանակակից արվեստի թանգարանում։ Դանիելյանի խոսքով` կինոռեժիսորն արժանի է, որպեսզի իր արձանն ավելի շատ մարդ տեսնի, հատկապես, որ այն լիովին արտացոլում է նրա էությունը։