Հայաստանն ու Հնդկաստանն առևտրային հարաբերությունները զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել զարգացնել երկու երկրների առևտրային և արդյունաբերական հարաբերությունները: Այդ մասին հայտնել է նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ

«Հնդկաստանի և Հայաստանի առևտրային և արդյունաբերական հարաբերությունները զարգացնելուն և դրան ուղղված կոնկրետ քայլերի վերաբերյալ պայմանավորվածություն եմ ձեռք բերել Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ «Կենսունակ Գուջարաթ» -ի շրջանակում կայացած ծանոթության ընթացքում»,-գրել է նա։

News.am