2024-01-12 09:36
Լրատվական գործակալություններ
Անելու եմ ամեն ինչ, որպեսզի երկրի հյուսիսային մասն ազատագրվի Թուրքիայի բարբարոսական օկուպացիայից․ Կիպրոսի նախագահ
Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի 2024 թվականը լինի Կիպրոսի ազատագրման և վերամիավորման տարի։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը, հաղորդում է երկրի լրատվական գործակալությունը։
Նա հիշեցրել է, որ այս տարին առանձնահատուկ է Կիպրոսի համար, հայտնում է «Philenews»-ը։
«Թուրքիայի բարբարոսական ներխուժումից անցել է 50 տարի, օկուպացիան (կղզու հյուսիսային հատվածի - խմբ.) շարունակվում է արդեն 50 տարի»,- նշել է Կիպրոսի նախագահը։
News.am