2024-01-13 09:44
Լրատվական գործակալություններ
Իրաքից ժամանած եզդիները ապաստան են հայցում ՀՀ–ում. Մանասյանն ու Բաքոյանն այցելել են նրանց
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, խորհրդարանում Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը այցելել են Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Հայաստանում ապաստան հայցող անձինք Մանասյանին ներկայացրել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր, խնդիրներ՝ կապված կացարանի, պետության կողմից դրամական օգնության, աշխատանքի և հայերենի չիմացության հետևանքով հաղորդակցվելու հետ:
Անահիտ Մանասյանը նշել է, կուսումնասիրվեն խնդիրները ու անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն։