2024-01-13 09:46
Լրատվական գործակալություններ
Եմենը հայտարարել է, որ այսուհետ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր շահերը երկրի բանակի օրինական թիրախն են
Եմենի բարձրագույն քաղաքական խորհուրդն հայտարարել է, որ երեկվա ոճրագործությունից հետո ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր շահերն այժմ համարվում են երկրի զինված ուժերի օրինական թիրախը, հայտնում է Irna-ն։
Եմենի բարձրագույն քաղաքական խորհուրդը հավելել է, որ Եմենի ժողովրդի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի դավաճանական և վախկոտ հարձակումը անօրինական ագրեսիա է բոլոր միջազգային օրենքների դեմ և իրական սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար։
Խորհուրդը այս հարձակումները որակել է որպես Եմենի ռազմածովային ուժերի դեմ ԱՄՆ-ի դավաճանական գործողություններ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Սիոնիստական ռեժիմի հարձակումներ Գազայի ճնշված ժողովրդի վրա:
News.am