Նիդեռլանդներում ՀՀ դեսպանը Հռոմի ստատուտի կիրարկման հարցեր է քննարկել ՄՔԴ նախագահի հետ

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկման հարցեր է քննարկել Միջազգային քրեական դատարանի նախագահ Պյոտր Հոֆմանսկիի, դատախազ Քարիմ Խանի և գլխավոր քարտուղար Օսվալդո Զավալայի հետ։ Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանը, դատարանի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերին առնչվող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները ողջունել են Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։

Ընդգծվել Է, որ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը մեծ կարևորություն ունի միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացման և անպատժելիության դեմ պայքարի տեսանկյունից։

Sputnik Արմենիա