2024-01-15 17:02
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան․ Լեռնային Ղարաբաղի փախստականների համար մեր մոբիլիզացիան չի թուլանում
Երեկ երեկոյան Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Փարիզի Գավո համերգասրահում ներկա է գտնվել Ֆրանսահայ Կապույտ խաչի բարեգործական համերգին:
Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
«Լեռնային Ղարաբաղի փախստականների համար Ֆրանսիայի մոբիլիզացիան չի թուլանում:
Հայկական հազարամյա երաժշտության միջով այս ճամփորդությունը վկայում է, որ հնարավոր չէ ջնջել մի ժողովրդի և նրա մշակույթը»,- գրել է Դըկոտինյին։
Aysor.am