2024-01-16 19:27
Լրատվական գործակալություններ
Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
Այսօր, հունվարի 16-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:
Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։
Հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
News.am