Իրաքի ԱԳՆ-ն ՄԱԿ Անվտանգության խորհրդին բողոք է ներկայացրել Իրանի դեմ

Իրաքի ԱԳՆ-ն երկու միանման նամակ է ուղարկել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին՝ Էրբիլին Իրանի հարվածների հետ կապված, տեղեկացրել է CNN-ը։

«Իրանի հրթիռային ագրեսիան հանգեցրել է զոհերի խաղաղ բնակչության շրջանում, վիրավորների և հանրային ու մասնավոր սեփականության վնասումների»,- նշվել է ԱԳՆ-ի հայտարարությունում։

Երեքշաբթի գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի թիրախներին։ Տեղեկացվել է, որ «բալիստիկ հրթիռները օգտագործվել են լրտեսական կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբավորումների ոչնչացման համար»։ Նշվել է, որ ԻՀՊԿ հարվածի նպատակը իսրայելական «Մոսադի» լրտեսական կենտրոնատեղին էր Իրաքյան Քրդստանում»։

ԱՄՆ-ում դատապարտել են գրոհները, իսկ Իրաքի ազգային անվտանգության գծով խորհրդական Ղասեմ ալ-Արաջին հերքել է Թեհրանի այն հայտարարությունները, թե ԻՀՊԿ հարվածը Էրբիլին ուղղված է եղել իսրայելական «Մոսադի» հետախուզական ծառայության օբյեկտի դեմ։ Իրաքի իշխանությունները Թեհրանից հետ են կանչել դեսպանին և կանչել Բաղդադում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ միջադեպը պարզելու համար։

News.am