ԵԽԽՎ-ն ծրագրում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական պատվիրակության դեմ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար։ Այս մասին Ստրասբուրգում «Եվրոպական ճշմարտություն» հրատարակության թղթակցին հայտնել են նման քայլի նախապատրաստմանը ծանոթ աղբյուրները։

Ըստ լրատվամիջոցի՝ ԵԽԽՎ նախագահական հանձնաժողովի մակարդակով արդեն իսկ կայացվել է Ադրբեջանի համար սահմանափակումներ նախաձեռնելու հիմնարար որոշում։ Կեսօրին՝ լիագումար նիստի մեկնարկով, պատգամավորները պաշտոնապես նախաձեռնում են այս ընթացակարգը՝ ամենայն հավանականությամբ Գերմանիայի ներկայացուցչի պաշտոնական նախաձեռնությամբ։

Երկրի դեմ պաշտոնական բողոքը կլինի այն, որ փետրվարին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդներ չեն հրավիրվել։ Բողոք կա նաև, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին թույլ տալ Լաչինի միջանցք։

Մինչ այս՝ սկսած 2014 թվականից, Խորհրդարանական վեհաժողովը նմանատիպ ընթացակարգ էր ներկայացրել Ռուսաստանի դեմ։

«Փաստինֆո»