2024-01-23 15:28
Լրատվական գործակալություններ
ՀՌՀ-նի որոշումը. «Sputnik Արմենիա» ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը
ՀՌՀ–ն չեղարկեց «Տոսպա» ընկերության հեռարձակման արգելքը և թույլ տվեց, որ Sputnik Արմենիա ռադիոկայանը շարունակի հեռարձակումը, հաղորդում է Sputnik Արմենիան:
Հանձնաժողովը որոշումն ընդունեց միաձայն։ Հունվարի 25–ին ռադիոկայանի եթերը կվերսկսվի 106.0 հաճախականությամբ։
2023–ի դեկտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ՀՌՀ-ն մեկ ամսով զրկել է «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումները վերահեռարձակող «Տոսպա» ընկերությանը եթերից։