ՀՀԿ ԵԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌՈՒՍԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԱՆՎՃԱՐ ԵՌԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՀՀԿ ԵԿ-ն հայտարարում է 2024 թվականի Ռուսաց լեզվի ԱՆՎՃԱՐ եռամսյա դասընթացների գարնանային հոսքի ընդունելության մեկնարկը։

Հարգելի’ երիտասարդներ,

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության կողմից նախաձեռնված ռուսերեն լեզվի անվճար եռամսյա դասընթացները հնարավորություն կտան զարգացնել ռուսերեն լեզվի Ձեր իմացությունը և ազատվել լեզվական բարդույթից։

Դասընթացներն անցկացնելու են ոլորտի լավագույն մասնագետները։

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի՝ մարտի 1-ը։

Մասնակցության համար լրացրեք ստորև ներկայացված դիմում-հայտը՝ https://forms.gle/MuWfAgCbp8Uj9hgEA

Դասընթացի մասնակցության և այլ հարցերի դեպքում զանգահարեք նշված հեռախոսահամարով՝ +37493123757:

Մելիք Ադամյան 2, ՀՀԿ կենտրոնական գրասենյակ