2024-01-24 15:25
Լրատվական գործակալություններ
Հայաստանը կքննարկի ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը
Հայաստանի կառավարությունը կքննարկի Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։
«Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը»,-նշված է նախագծում։
«Փաստինֆո»