Բորել․ ԵՄ-ն ուկրաինական թունելի վերջում լույս չի տեսնում

Եվրոպական պատժամիջոցները չկարողացան ոչնչացնել ռուսական պաշտպանական արդյունաբերությունը, և հիմա ԵՄ-ն ուկրաինական թունելի վերջում լույս չի տեսնում։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ Եվրամիությունը լայն պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի դեմ, որոնք, իր կարծիքով, նկատելիորեն թուլացրել են ռուսական ռազմական մեքենան, բայց այն դեռ գոյություն ունի։

«Պատերազմը շարունակվում է, և մարտերը միայն սաստկանում են, և մենք ուկրաինական թունելի վերջում լույս չենք տեսնում»,- ասել է նա։

News.am