Մովսես Հակոբյան․ Եթե Ադրբեջանը չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրի, դա նշանակում է, որ չի հարձակվելո՞ւ

Եթե Ադրբեջանը չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրի, դա նշանակում է, որ չի հարձակվելո՞ւ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկել է չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրել, եթե խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգվի:

«Եթե ուզում ես պահել, պիտի պահես, եթե ուզում ես տալ, պիտի տաս: Ինչպե՞ս ենք 30 տարի Ղարաբաղը պահել, ինչպե՞ս է Թուրքիան 50 տարի Կիպրոսի մի մասը պահում, ինչպե՞ս է Ռուսաստանը Ուկրաինայի մեսը պահում, ինչպե՞ս է Անըգլիան Արգենտինայի կղզիների կեսը պահում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունները խոսում են սպառազինություն ձեռք բերելու հարցում հաջողությունների մասին, Հակոբյանն արձագանքեց. «Դու էլ ասա: Պետք է մի բան հասկանանք, որ զենքը ընդամենը միջոց է կռվելու համար: Զենքի առկայությունը երկրորդային է: Առաջինը պետք է ունենաս ցանկություն, գիտելիք և ունակություն, իսկ զենքը միայն միջոց է»:

Հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ այս փուլում Ադրբեջանը նոր էսկալացիա իրականացնի, երբ այնտեղ փետրվարին ընտրություններ են նախատեսված, ԳՇ նախկին պետը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է: Ինչ նպատակ Ադրբեջանն իր առջև դնի, իրագործելու է»: