2024-01-29 17:46
Լրատվական գործակալություններ
Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 122-ի
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության սրումից հետո Գազայի հատվածում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանված լրագրողների թիվը հասել է 122-ի, հայտնում է Գազայի ԶԼՄ-ների գրասենյակը։
Անցած 24 ժամվա ընթացքում անկլավում երկու լրագրող է մահացել։ Նրանցից առաջինը Ռամալլահում տեղակայված Պաղեստինյան հեռուստաալիքի թղթակից Իսամ ալ-Լուլուն է, ով սպանվել է Ազ-Զուվեյդայում իր ընտանիքի անդամների հետ միասին՝ իսրայելական հարվածի արդյունքում, որտեղ նրանք ապրում էին։
Երկրորդ զոհը պաղեստինյան «Ար-Ռիսալահ» մեդիա հիմնադրամի աշխատակից Մուհամմեդ Աբդել Ֆաթահ Աթալլահն էր, ով սպանվել էր Ալ-Շատի ճամբարի իսրայելական ռմբակոծության ժամանակ։
News.am