Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՌԴ-Ի ՀԵՏ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԿՆՔՄԱՆ ԿՈՒՐՍԻ ՀՌՉԱԿՈՒՄ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է

«Երեք անհրաժեշտ քայլ՝ պետությունը չկորցնելու համար…

1. Ազգային-պետական ուժերի և գործիչների կողմից ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի հստակ ուրվագծում ՝ ՌԴ-ի հետ նոր, ավելի սերտ ռազմական և քաղաքական դաշինքի կնքման կուրսի հռչակում, ինչպես նաև Իրանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացում։

2. Ավանդական և քրիստոնեական արժեքների պաշտպանության կուրսի հռչակում։

3. Այս արտաքին քաղաքական կուրսի ու հոգևոր արժեքներ կրող ուժերի համախմբում ՝ «զրո ամբիցիա» սկզբունքով:

Այդ դեպքում նիկոլիզմն էլ կհեռացվի, պետության գահավիժումն էլ հնարավոր կլինի կասեցնել։

Անշուշտ, ազգային պետականությունը պահպանելու համար այս ամենը բավարար չէ, բայց այս քայլերի իրականացումն անհրաժեշտություն է, որը հնարավորություն կտա պետության գահավիժումը կանգնեցնել»։

Aysor.am