Ադրբեջանն օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի է վերածում

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը տեղեկացնում է

«Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության ևս մեկ դրսևորման ապացույցներ են հասանելի դարձել։

Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռևս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։

Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։

Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով»։

Panorama.am