Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը մեկնարկել է

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը մեկնարկել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ավելի վաղ կառավարությունից նշել են, թե հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։

Հիշեցնենք, որ վերջին հանդիպումը կողմերի միջև տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 30-ին՝ Իջևանի ու Ղազախի հատվածում։