2024-01-31 15:59
Լրատվական գործակալություններ
Փոխվարչապետի գրասենյակ․ Ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել
Ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Նման հարց ներառված չէ, նման քննարկում տեղի չի ունեցել»,- նշեցին գրասենյակից։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե հայկական կողմը ևս 3 շրջանների ականապատ դաշտի քարտեզներ կտրամադրի։