2024-02-01 09:44
Լրատվական գործակալություններ
ԿԽՄԿ․ 2020-2022թթ. սրացումների հետևանքով ՀՀ-ից 303 անձ համարվում է անհետ կորած
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։ Տեղեկությունը հայտնում է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2023 թվականի ընթացքում ԿԽՄԿ է դիմել 62 ընտանիք` անհետ կորած իրենց հարազատների համար որոնման հայտեր բացելու նպատակով։
Արդյունքում 12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը։
Sputnik Արմենիա