2024-02-01 15:48
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ Կարևորը` ՀՀ անդամակցությունը ՄՔԴ-ին չանդրադառնա ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա
Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) անդամակցելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը:
«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Ընդհանուր առմամբ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։ Մյուս կողմից մեզ համար կարևոր է, որ նման որոշումները դե յուրե և դե ֆակտո բացասաբար չանդրադառնան մեր հարաբերությունների վրա, որոնք կարևոր են մեզ համար և ձգտում ենք զարգացնել»,– ընդգծել է Պեսկովը:
Sputnik Արմենիա