Վլադիմիր Վարդանյան․ Ալիևին չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես Իլհամ Ալիևին չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս. իմ կարծիքով մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներով: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ հայտարարությանը, որ մինչև Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի:

 

«Սահմանադրության փոփոխություններ Հայաստանում պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի ժողովրդի կամքով, որովհետև ոչ ես, ոչ դուք Հայաստանի սահմանադիրները չենք: Նոր Սահմանադրության գաղափարը ընդամենը գաղափար է և այս հարցի պատասխանը կարող է տալ միայն ՀՀ քաղաքացին»,-ասաց նա:

Վարդանյանն ընդգծեց, որ տարածքային ամբողջականությունը սահմանների անխախտելիությունը պետք է ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր շարունակում են դիտարկվել որպես կարևորագույն անկյունաքար և Հայաստանը պետք է շարժի այդ ճանապարհով:

Հարցին, թե արդյոք նոր Սահմանադրության դեպքում անփոփոխելի չի մնալու առաջին հոդվածներն ու նախագանը, որտեղ կա հղում Անկախության հռչակագրին, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Նոր Սահմանադրությունը նշանակում է ամբողջությամբ նոր ընթացակարգ, բայց մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք անկախ նրանից, թե ինչ Սահմանադրություն կլինի, պահպանվում են: Դրանք դիտարկվում են որպես ցողունային սահմանադրական բջիջներ, առանց որոնց հնարավոր չէ ապահովել սահմանադրական ամբողջական համակարգի գոյատևումը»:

News.am