Երևանի Նոր Արեշ թաղամասում պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34–րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ»,– գրել է Աբրահամյանը։
Նա նաև նշել է, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի` հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք հոդվածով։
Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ։
Sputnik Արմենիա