2024-02-05 16:41
Լրատվական գործակալություններ
«Eurowings» ավիաընկերությունը վերսկսում է Հայաստանից դեպի Գերմանիա չվերթերը
«Eurowings» գերմանական բյուջետային ավիաընկերությունը վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
Բոլոր ուղղություններով չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ։
Ըստ հաղորդագրության` Բեռլին-Երևան-Բեռլին չվերթերը կգործարկվեն մայիսի 4-ից (յուրաքանչյուր շաբաթ օր):
Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն փետրվարի 12-ից (յուրաքանչյուր երկուշաբթի):
Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթերը կվերսկսվեն մայիսի 2-ից (յուրաքանչյուր հինգշաբթի):
Sputnik Արմենիա