Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք լրացումների
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքների մի շարք լրացումների։
Այդ թվում.
Քաղաքացիակատարողական օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Բուժօգնության և բնակչության սպասարկման» մասին օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Դատախազության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրինագծերի։ Այդ թվում.
Ջրային օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Պետական գույքի 2017-2020թթ. մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,
«Տեսաձայնային մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Մոլախաղերի, ինտերնետ տոտալիզատորների և խաղատների մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Կուտակային թոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,
Վարչական իրավախախտումների օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Ընտանիքում բռնության կանխման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
News.am