2024-02-07 19:58
Լրատվական գործակալություններ
Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում Երկրորդ աշխարհամարտի հուշարձանների ոչնչացումը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացման վերաբերյալ լրագրողի հարցը։
«Եթե դուք ունեք նյութեր այս հարցի վերաբերյալ, խնդրում եմ դրանք փոխանցեք ինձ, այդ դեպքում ես անպայման կմեկնաբանեմ դրանք»,- ասել է Զախարովան։
News.am