Ալեքսանդր ՑԻՆԿԵՐ․ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները։

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է չսպասել մինչև 2025 թվականը, որպեսզի ամրապնդի իր ղեկավարությունը նոր ժամկետի համար։

«Ակնհայտ է, թե ով է հաղթելու Ադրբեջանի ընտրություններում, քանի որ բոլոր թեկնածուները, որոնք մասնակցել են ընտրություններին, քարոզչություն են իրականացրել ոչ թե իրենց, այլ նախագահ Իլհամ Ալիևի համար։ Հարցը միայն այն է, թե քանի տոկոս է գրելու ԿԸՀ-ն։ Ալիևը հիմա կարծում է, որ ինքը կողմ է, որ տարածքները հետ է գրավել, ուստի ճնշում է գործադրում Հայաստանի ղեկավարության վրա, ամեն անգամ նոր պայմաններ է դնում խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Նա կարծում է, որ այս պահին բավականին լավ գաղափար կլինի անցկացնել ընտրություններ և չսպասել մինչև 2025 թվականը, որպեսզի ամրապնդի իր ղեկավարությունը ևս մեկ ժամկետով։ Հասկանալի է, որ այս երկրում ոչ մի ժողովրդավարություն չկա, կա ավտորիտար ռեժիմ»,- ասել է Ցինկերը։

Նրա խոսքով՝ Ալիևը խնդիրներ ունի արտաքին աշխարհի, հատկապես եվրոպական երկրների հետ։

«ԱՄՆ-ը նույնպես բարեփոխումների որոշակի պահանջներ է առաջ քաշում, որոնք Ադրբեջանում առաջ չեն գնա։ Եվ այն մասին, թե պետք է ինչ-որ կերպ պայմանավորվել Հայաստանի հետ ոչ թե ճնշումների կամ սպառազինությունների ավելացման, այլ ինչ-որ փոխզիջում գտնելով։ Ինձ թվում է՝ հենց դրա համար էլ նա արեց այս ընտրությունները։ Նա պաշտպանել է իր թիկունքը, քանի որ Ադրբեջանում տնտեսության հետ նույնպես որոշակի խնդիրներ կան։ Ամենահետաքրքիրն այն է, որ երբ գրվում է միջին աշխատավարձն ըստ երկրների, ապա ստացվում է, որ Ադրբեջանում միջին աշխատավարձն ավելի քիչ է, քան Հայաստանում։

Այնպես որ, միանգամայն հնարավոր է՝ Ադրբեջանի արտոնյալ խավը ավելի ճոխ ապրի, մինչդեռ բնակչության մեծ մասն այնքան էլ հարուստ չի ապրում։ Ուստի նա պետք է նախապես ընտրություններ անցկացներ»,- նշել է Ցինկերը։

Փորձագետի կարծիքով՝ Ալիևի արտաքին քաղաքականության մեջ դժվար թե ինչ-որ բան փոխվի, նա կշարունակի նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։

«Ալիևը կշարունակի նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին: Եվ այս իրավիճակում, ինձ թվում է, նորմալ կլիներ, եթե դրանք չլինեին երկկողմ բանակցություններ, ինչպես ուզում է Ադրբեջանը, այլ լիներ ինչ-որ հարթակ, որտեղ վկաներ լինեին, որոնք կարող էին ամեն ինչ արձանագրել։ Եվ Հայաստանի նույն գաղափարը՝ չհարձակվելու կամ սպառազինությունը սահմանափակելու մասին ինչ-որ դաշնագրի վերաբերյալ, բավական արդիական է։ Բայց, ցավոք, Ադրբեջանը դրան չի գնում», — ընդգծել է փորձագետը։

Նա նաև նշել է, որ գուցե Ալիևը նորից ինչ-որ կարճատև պատերազմ կազմակերպի Հայաստանի հետ սահմանին, քանի դեռ Ռուսաստանն ու Ամերիկան զբաղված են իրենց ընտրություններով՝ գումարած իրավիճակը Մերձավոր Արևելքում։

«Հետևաբար, այդ պատճառով պետք է ականջդ բաց պահել, իսկ նրանցից ինչ ասես կարելի է ակնկալել»,- եզրափակել է Ցինկերը:

Alpha News