ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը Հայաստանին կոչ է արել սկսել ՀԱՊԿ-ում գործերի վիճակի քննարկումը

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն սկսել ՀԱՊԿ-ում գործերի վիճակի քննարկումը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և նրա արդյունավետությամբ՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շտապ վերադարձը նորմալ և լիարժեք աշխատանքին կազմակերպության շրջանակում։ Ցավոք, մեր հայ դաշնակիցները առայժմ իսկապես հեռացել են նրանից»,- ասել է դիվանագետը։

«Կոչ ենք անում Երևանի գործընկերներին հրապարակային հուզական հարձակումների և կազմակերպության քննադատության փոխարեն սկսել հասունացած հարցերի քննարկումը քաղաքական և փորձագիտական մակարդակներում»,- ընդգծել է Պանկինը։

Մոսկվան ելնում է այն բանից, որ Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակումը ՀԱՊԿ շրջանակում համապատասխանում է Երևանի շահերին անվտանգության ոլորտում, ծառայում խաղաղության և կայունության աջակցմանը եվրասիական տարածքում, ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանում, նշել է նա։

News.am