Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու է չորս թեկնածու
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լիակատար պարզություն է տիրում. ընտրաթերթիկում լինելու են ՌԴ նախագահի պաշտոնի չորս թեկնածուներ։ Այս մասին տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, հայտնել է Gazeta-ն։
«Մենք ավարտել ենք թեկնածուների գրանցման հարցի քննարկումը։ Այսօրվա նիստի արդյունքներով մեզ մոտ լիակատար պարզություն է տիրում. ընտրաթերթիկում լինելու են չորս թեկնածուներ»,- նշել է Պամֆիլովան։
Թեկնածուներ են գրանցվել Վլադիսլավ Դավանկովը (39 տարեկան, «Новые люди»), Նիկոլայ Խարիտոնովը (75 տարեկան, ՌԴԿԿ) և Լեոնիդ Սլուցկին (56 տարեկան, ՌԼԴԿ)։ Վլադիմիր Պուտինը (71 տարեկան) գալիք ընտրություններին կմասնակցի որպես ինքնառաջադրված։
Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները կայանալու են 2024թ. մարտի 15-17-ին։ Դրանց հեռահար էլեկտրոնային քվեարկությունը ավանդական ձևաչափի հետ միասին նախատեսվում է անցկացնել 29 շրջաններում։
Ռուսաստանի նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2024թ. մայիսի 7-ին։
News.am