2024-02-08 16:09
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիայի դեսպան․ Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում բնակչությանը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է ռազմական շփման գծից 4կմ հեռավորության վրա գտնվող Նորաբակ գյուղ: Նա այդ մասին հայտնել է X սոցկայքի միկրոբլոգում՝ հրապարակելով հայ գյուղացիների հետ լուսանկար:
«Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում այս մեկուսացված և վտանգի առաջ կանգնած բնակչությանը: Սա շոշափելի ապացույց է, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»,- գրել է դիվանագետը:
News.am