2024-02-08 17:14
Լրատվական գործակալություններ
ԱԺ-ն ԲԴԽ-ի անդամ և վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց
Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի 8-ին ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ և վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել է փաստաբան Կարեն Թումանյանը։ Նրա օգտին միաձայն քվեարկել է 69 պատգամավոր։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնում ընտրվել է Արթուր Աթաբեկյանը։ Նրան միաձայն կողմ է քվեարկել նույնպես 69 խորհրդարանական։
News.am