Չալաբյան. Հայաստանում գործող իշխանություններին այլընտրանք ուժեր են ձևավորվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իշխանություններին այլընտրանքային ուժեր են ձևավորվում, մենք այդպիսի ուժերից ենք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում նման ուժեր են ի հայտ եկել, և մեր նպատակն է հասնել նրանց միավորմանը։ Սրանից հետո հանրությունը կսկսի ավելի լուրջ վերաբերվել այդ ուժերին, և մարդկանց համար ավելի հեշտ կլինի ընտրություն կատարել։
Մենք փորձում ենք միասնական ճակատ կազմել ոչ թե մեր նախաձեռնության, այլ գաղափարի շուրջ։
Հիմա ընթանում է գործողությունների ծրագրի բյուրեղացում և բանակցություններ տարբեր ուժերի ու գործիչների հետ։
Մեր հարցումների համաձայն՝ Փաշինյանի քաղաքական կուրսըն այն մասին, որ Արցախը կորած է, պաշտպանում է հարցվածների 10%-ը։ 80 տոկոսից ավելին կարծում է, որ այդ հարցը չի լուծվել, և մենք պետք է վերադարձնենք Արցախը»,- նշել է Չալաբյանը։