Ադրբեջանի ԱԳՆ-ն դեմարշ է կազմակերպել Հայաստանում ԵՄ առաքելության դեմ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում ԵՄ առաքելության դեմ։

«Վերջերս տեղի ունեցած միջադեպը՝ կապված սահմանի անօրինական հատման փորձի կանխման հետ ԵՄ մոնիթորինգային առաքելության տիրույթում գտնվող շրջաններում, լուրջ ստվեր է նետում այդ առաքելության հայտարարած խնդիրների վրա»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

«Այդ գործունեությունը, որն անհանգստություն է առաջացնում, չի համապատասխանում որպես չեզոք ակտոր վստահության ամրապնդմանն աջակցող առաքելության հայտարարած խնդիրներին։ ԵՄ-ին կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները որպես չեզոք, քաղաքացիական և չզինված առաքելության գործունեության համար՝ Հայաստանի տարածքում տեղակայված առաքելության մանդատին համապատասխան, ինչպես նաև ձեռնպահ մնալ ցանկացած գործունեությունից՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, կամ գործունեությունից, որն այս կամ այն կերպ առնչվում է նրա անվտանգության օրինական շահերին»,- ընդգծվել է հայտարարությունում։

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ «Նրա ուշադրությանն է ներկայացվել այն, որ Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության գործունեությունը, որը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին, լուրջ անհանգստություն է առաջացնում»,- տեղեկացրել են ԶԼՄ-ները։

News.am