Պապոյան․ Դատական դեպարտամենտը իր լիազորությունների սահմաններից դուրս է եկել
Դատական դեպարտամենտը դատավորների վերաբերյալ գնահատականներ տալու մասով իր լիազորությունների սահմաններից դուրս է եկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը։
«Իմ գնահատմամբ՝ դատական դեպարտամենտը գնահատականների մասով իր լիազորությունների սահմաններից դուրս է եկել։ Ես դա չեմ ասում եմ քրեաիրավական գնահատականի առումով։ Վերլուծություն, ամիս-ամսաթիվ և այլ փաստի արձանագրումը իրենց լիազորությունների մեջ որպես ամփոփում կարող է լինել, բայց այն, թե ում մեղքով է եղել, ինչ պատճառով է հետ ընկել և այլն, դա արդեն իրենց լիազորությունից դուրս է»,- արձագանքեց Մխիթար Պապոյանը։
Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտը հրապարակել է տեսանյութ հանրային հնչեղություն ունեցող 5 դատական գործերին մասին։ Դեպարտամենտը իրականացրել է ուսումնասիրություն այդ գործերի ձգձգման վերաբերյալ, նշել պատճառները և «մատնացույց» արել մեղավորների։ Այդ տեսանյութը սկանդալի և բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել տարբեր շրջանակների մոտ, որից հետո ԲԴԽ-ն պարզաբանել է, թե իբրև Դատական դեպարտամենտն է այն պատրաստել և ինքը առնչություն չունի դրա հետ։