2024-02-13 10:37
Լրատվական գործակալություններ
Կրակոցները դեռ գիշերվա 3-ից են սկսվել. Ներքին Հանդի գյուղապետը մանրամասներ է հայտնել
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
ArmLur.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը քիչ առաջ հայտնեց, որ կրակոցները դեռ գիշերվա 3-ից սկսվել են ու տևել են մինչև լուսաբաց՝ 6-ը.
«Կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, բայց ոչ ինտենսիվությամբ, մեկ ուժեղ ձայներ էին լսվում, հետո՝ դադարում: Վիրավորների ու զոհերի մասին դեռ հստակ տեղեկություն չունեմ՝ ովքեր են»-ասել է նա:
Վարչական շրջանի ղեկավարը հայտնել է նաև, որ արդեն մոտ 40 րոպե հանգիստ է, կրակոցներ չեն լսվում: