2024-02-13 11:16
Լրատվական գործակալություններ
Ներքին Հանդում ադրբեջանական կրակոցների հետևանքով զոհվածները ԵԿՄ անդամներ են
Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում ադրբեջանական կրակոցների հետևանքով զոհվածները, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Երկրապահ կամավորականների միության անդամներ են։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։