Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել են նյութեր Լեռնային Ղարաբաղի և 44-օրյա պատերազմի մասին

Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել են նյութեր Լեռնային Ղարաբաղի մասին։ Թե ինչ պատճառով է դա տեղի ունեցել՝ առայժմ պաշտոնական տեղեկություն չկա։

Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր, որոնք նկատել են նյութերի անհետացումը, արդեն խիստ բացասական վերաբերմունք են արտահայտել իրավիճակի հանդեպ։ Այս առիթով արտահայտվել են նաև քաղաքագետներ, ոմանք ենթադրել են, որ տեղի է ունեցել տեխնիկական խափանում։

Այնինչ, անհետացել են նյութեր ոչ միայն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Չկան նյութերը 44-օրյա պատերազմի և, առհասարակ, Հայաստանի պատմության մասին։ Ցեղասպանության բաժինն առայժմ հասանելի է։

News.am