2024-02-14 10:03
Լրատվական գործակալություններ
Քանաանի․ Իրանը կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել հայ-ադրբեջանական վեճը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին կրկին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերն՝ ասելով, որ Իրանն անհանգստացած է երկրների միջև սահմանին աճող լարվածությամբ, հայտնում է IRNA-ն։
Երեքշաբթի իր հայտարարության մեջ Քանանին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել երկու երկրների միջև սահմանային բախումներից հետո, որոնց հետևանքով մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է:
Նա հաստատել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ուղին են դեպի կայուն և մշտական խաղաղություն կովկասյան տարածաշրջանում՝ կոչ անելով երկու երկրներին արագացնել խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը։
News.am