2024-02-14 11:26
Լրատվական գործակալություններ
Միլլեր․ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին
Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին. Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մեզ անհանգստացնում է զինվորականների միջև բախումների մասին տեղեկությունները, որոնք մի քանի զոհերի պատճառ են դարձել։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցելու ջանքերը: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է, հրադադարի ցանկացած խախտում կհետաքննվի։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին»,- ասել է նա։
News.am