2024-02-16 11:13
Լրատվական գործակալություններ
Պատրուշև․ Արևմուտքը փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում
Արևմուտքը փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Մենք տեսնում ենք նաև արևմտյանների ցանկությունը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում»,- ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։
News.am