2024-02-16 13:15
Լրատվական գործակալություններ
Մարուքյան․ Ինձ հաճախ են հարցնում, թե Ադրբեջանը կրկին հարձակվելո՞ւ է Հայաստանի վրա
Ինձ հաճախ են հարցնում, թե Ադրբեջանը կրկին հարձակվելո՞ւ է Հայաստանի վրա: Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և շարունակել.
«Իմ պատասխանն այն է, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար։ 2021 թվականից սկսած՝ բոլոր գործողություններն ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն։ Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ։
Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին»։
News.am