Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հրամայել է զորքերը դուրս բերել Ավդեևկայից
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հրամայել է զորքերը դուրս բերել Ավդեևկայից, տեղեկացրել է Униан-ը։
«Ելնելով օպերատիվ իրադրությունից, որն ստեղծվել է Ավդեևկայի շուրջ, շրջապատումից խուսափելու և զինծառայողների կյանքն ու առողջությունը փրկելու համար որոշում եմ կայացրել դուրս բերել մեր զորամասերը քաղաքից և անցնել պաշտպանության ավելի շահեկան բնագծերում»,- գրել է գեներալը։
Նա նշել է, որ ուկրաինացի պաշտպանները արժանապատվորեն են կատարել իրենց զինվորական պարտքը, արել հնարավոր ամեն բան ռուսական լավագույն զորամասերի ոչնչացման համար, ինչպես նաև օկուպանտներին պատճառել են կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։
«Ձեռնարկում ենք միջոցներ իրավիճակի կայունացման և զբաղեցրած դիրքերը պահելու համար։ Զինծառայողի կյանքը բարձրագույն արժեք է։ Ավդեևկան մենք, միևնույն է, կվերադարձնենք»,- ավելացրել է Սիրսկին։
News.am