Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքներին, նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանի եռօրյա աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիա էր մեկնել փետրվարի 16–ին` Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ արտործնախարար Արարատ Միրզոյանը։

Sputnik Արմենիա