Կրակել են Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ

Անհայտ անձը կամ անձինք կրակել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժինը կրակոցների մասին տեղեկությունները ստացել է ժամը 09:00-ի սահմաններում։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի պատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:

Ըստ կայքի` իրավապահներն անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես կրակոցի հետք կա:

Sputnik Արմենիա