2024-02-21 13:21
Լրատվական գործակալություններ
Ձերբակալվել է Արցախի նախագահի թիկնազորի աշխատակիցը
NEWS.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։
Մեզ Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ երեկ՝ փետրվարի 20-ին, Երևանի Աբովյան փողոցից իրավապահները թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածով բերման է ենթարկվել ոստիկանական բաժին։
«Դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե, վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 393-րդ հոդվածի 1-ին և 396-րդ հոդվաի 1-ին մասերի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ անձը ձերբակալվել է»,- հայտնեցին Քննչական կոմիտեից և հավելեցին, որ նշանակված է փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ հանգամանքները պարզելու նպատակով։