Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Լուիս Մորենո Օկամպոյի հետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Այս ամսին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

Ընդգծվել է, որ իրավաքրեական սկզբունքների և միջազգային համապատասխան օրենքների հիման վրա Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը կանխամտածված և ծրագրավորված ցեղասպանություն էր՝ ընդդեմ Արցախի ժողովրդի։

Անդրադարձ է կատարվել Կովկասի և Միջին Արևելքի վերջին իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած ցեղասպանություններին և էթնիկ զտման գործընթացիներին, շեշտվել է ցեղասպանությունների անպատժելիության երևույթի անթույլատրելությունը, որը պատճառ է դառնում նոր ցեղասպանությունների իրագործման համար։

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել դոկտ. Օկամպոյի կատարած աշխատանքները և հատկապես Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած գործողությունները որպես ցեղասպանական քաղաքականություն որակելը։

News.am